1. Տեքստը համառոտի՛ր՝ տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր): Ընկերներից մեկը ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, չօգնեց ընկերոջը: Թողեց, հեռացավ: Աղետյալը ընկած մնաց:Բարեբախտաբար եկավ, մի քարավան: Մարդիկ տղային ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:Տղան նորից շարունակեց ճամփան,հասավ ընկերոջը:Երբ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:Ընկերը նրան շալակն առավ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն: Ու հրաժեշտ տվեց.Մնաս բարով, եղբա՛յր: 2. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով: 3. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր: ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:«Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»: