Ֆլեշմոբի առաջադրանքներ

Հայոց լեզու

.Ստորև արցախյան տեղանուններ են։ Ձախ կողմում ոչ հայկական անվանումներն են, աջ կողմում՝ հայկական անվանումները։ Համացանցի օգնությամբ (կարող ես օգտվել տեղանունների բառարաններից) փորձի՛ր բացատրել հայկական անվանումները (կարող ես ինքդ բացատրություններ հորինել)։

Ղարաբաղ-Արցախ
Քյալբաջար-Քարվաճառ
Լաչին-Բերձոր
Ֆիզուլի-Վարանդա
Ջաբրայիլ-Ջրական
Խոջալու-Իվանյան
Աղդամ-Ակն
Զանգելան-Կովսական
Կուբաթլու-Որոտան

2.Արցախյան դարձվածքներն ու դրանց բացատրությունները խառնվել են։ Գտի՛ր զույգերը։

Անգուջը պեմբակ կոխել-չլսելու տալ
բշտի-բշտի անել-հրեել
Աշկով-օնքավ անել- սեր արտահայտել
աշուղ տեռնալ-խոսել, դադարել պատմել, զրուցել
դիք-դիք խոսել-կոպիտ, խիստ խոսել
3. Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին:
Դուք չափազանցնում եք վտանգը:
Խոսքը նրա մասին:
Հաճելի տեսք չի:
Հեռախոսը շքեղություն չէ:
բանն այն է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

4. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին․ շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու՝ հորիզոնին:
Ծովափին կանգնած, աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

5. Տեքստում նախադասությունները խառնվել են։ Վերականգնի՛ր դրանք։

Զանգակատան մուտքի մոտ գտնվում են փողեր բռնած հրեշտակների արձաններ, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա։ Սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետները որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը․ քահանան թողություն է խնդրում՝ լսելով իր սեփական ձայնը։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Զանգակատունը երեքհարկանի շինություն է։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։ Մինչ եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև․ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»։ Այն ասում է. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի խորհրդանիշներից մեկն է։ Զանգակատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք։

6. Կարդա՛ ավանդությունը և փորձի՛ր շարունակել այն։

Վարազաթումբը (ադրբեջանական անվանումը՝ Լելե Թեփե) 271.1 մետր բարձրություն ունեցող բլուր է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ արցախա-ադրբեջանական սահմանի շրջակայքում։ Վարազաթումբը կապված է Հայաստանի արևելյան կողմում՝ Արցախում ու Ուտիքում իշխող Վաչագան Բարեպաշտի ավանդության հետ։

Մի օր Վաչագանը դուրս է գալիս Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում են տարածքը և փող փչում՝ վարազ նկատելու դեպքում․․․

7. Գիտե՞ս, որ․․․

Տնջրին (չինարի) ԱՊՀ-ի տարածքում ամենահին և ամենաբարձր ծառն է, որը 2028 տարեկան է։ Հսկա ծառը գտնվում է Արցախի Վանանդի շրջանի Սխտորաշեն գյուղում։ Խորհրդային տարիներին այն ստացել է ԽՍՀՄ-ի ամենահին և ամենաբարձր ծառի «վկայական»։

Տնջրիի բարձրությունն ավելի քան 54 մետր է, փչակն ունի 44 քմ մակերես։ Ծառի ներսում կարող է տեղավորվել ավելի քան 100 մարդ։

Ըստ ավանդույթի՝ այդ ծառի ստվերի տակ հանգստացել են ականավոր գործիչներ Մեսրոպ Մաշտոցը, պատմահայր Մովսես Խորենացին, պատմաբան Մովսես Կաղանկատվացին, աշուղ Սայաթ-Նովան, գրող Րաֆֆին և ուրիշներ։

Ուղագրություններ

Կետերի փոխարեն գրել Ղ կամ Խ.

ա/ աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դաղձ, բողկ, դժխեմ, գաղտնիք, ներգաղթ, բախտավոր, կողք, աղքատ, ախտածին, պղպջակ, խրոխտ, սխտոր, եղերերգ, գողտրիկ, դժոխք, ծախսել:

բ/ եղջյուր, հաղթանդամ, ժխտել, խրախճանք, գաղջ, գեղջուկ, մառախուղ, տաղտուկ, զեղչել, կխտար, սանդուղք, կեղտակորույս, ջրախեղդ, ծաղկեպսակ, վխտալ, ոսկրախտ, հաղթանակ:

գ/ ժանտախտ, գաղտագողի, վախճան, աղտահանել, կաղկանձել, տաղերգու, զղջալ, հաղթահարել, կմախք, ընձուղտ, լեռնաշղթա, եղկելի, հղփանալ, փեղկ, ուղտապան, ուխտադրուժ, ախտահարվել, աղտոտ:

դ/ աղճատել, հարբուխ, խեղանդամ, ախտ (հիվանդություն), աղտ (կեղտ), ուղտ (կենդանի), ուխտ (երդում), հարբուխ, խոզապուխտ, թախծադեմ, կարմրախտ, թուղթ, շղթայակապ, գաղտնապահ, տառեխ, հղկել, գաղտնի, փողկապ, ապերախտ, անեղծ, փոցղ, ախտորոշում, եղբայր:

ե/ թղթատար, նախատինք, պանդուխտ, եղյամ, բքախեղդ, կեղծավոր, թախանձել. կողպեք, կթխա (գավաթ), ձաղկել, ձախորդ, նախշազարդել, նախօրե, քաղց, հեղգ (ծույլ), կեղտոտ, հեղձուցիչ, բեղ, փտախտ, ակնբախ, աշխետ (ձի), ապաբախտ, արտագաղթ, գաղտնածածուկ, ծաղկահյուս, շարժասանդուղք:

զ/ խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), մղկտալ, զմրուխտյա, բաղձալի, Ջավախք, ուխտատեղի, ողկույզ, նողկալի, ապուխտ, սեղմել, թխվածք, շաղկապ, ողբերգակ, թուխպ, ողջ, դրախտային, ուղտափուշ, գաղթօջախ, բարեբախտ, ծաղկազարդ, բախտակից, սանդղահարթակ, դժբախտ, թախծաժպիտ, թոքախտ:

Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճանփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շանփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, անպայման, ամպրոպ:

Գրել Վ կամ Ֆ. 

հավք, գովք, ասֆալտ, փլավ, հարավային, ավտոմեքենա, նավթ, օվկիանոս, նավթավառ, զավթել, Ավրոդիտե, Ավրորա, թավշյա, ավտոմատ, հազիվհազ, ֆշշոց (օձի), վշշոց (ջրի), թովչանք, նզովք, կաթված, սֆինքս, Խոսրով: 

Կետերի փոխարեն գրել Ր կամ Ռ.

ա/ կռունկ (թռչուն), կրունկ (գարշապար), երեսուն, եռօրյա, դռնապան, դրկից, դրացի, ձեռք, ձերբակալել, ձերբազատվել, փռփռալ (քամուց), փրփրել, կրթել, կռթնել, զմռսել, մրսել, թրթռալ, թռվռալ, կարճել, կառչել, մռմռալ (ձայնը), մրմռալ (վերքը), եղեռն, եղերական, թռչել, թրջել, կառք, կարգ, սարսուռ, մարմար, մրմուռ, կռճտացնել, կռճիկ, պայտար, կայտառ, խառնուրդ, սպառվել, պատսպարվել, խարկել, գրգռել, գռգռալ, պարկ, պառկել, խրճիթ, խրթին, զառիվեր, խոշոր, խոժոռ, ապար, ապառաժ, հերարձակ, հեռարձակել:

բ/ Հռիփսիմե, կրակապաշտ, կռապաշտ, կրծել, կռկռալ, վառվռուն, կարկառուն (վեր ձգվող, փխբ.՝ հայտնի), գանգուր, ախորժաբեր, անարժան, վագր, կենսաթրթիռ, սառցակալել, թփրտալ, սփրթնել, ոսկոր, որկոր, որկրամոլ, ճմռթել, Բորժոմ, լպիրշ, գամփռ, ջրիմուռ, արշալույս, արջ, սահմռկել, ուռճանալ, ճամպրուկ, հրթիռ, գոլորշի, մառախուղ, խարխափել, ծխամորճ, աշխարհահռչակ, որմնախորշ, խարտոց, գրոշ, արհամարհել, արյունռուշտ, ծեծկռտուք, սրտաշարժ, մերժելի, թորշոմել, թոռոմել, հռչակվել, խելագարվել, շատրվան, սավառնել, միահամուռ, փառամոլ:

գ/ ոսկրախտ, սաղավարտ, մամռակալած, սաղարթախիտ, բրթել, ամպագոռգոռ, անձեռոցիկ, կործանվել, գոռգոռալ, գրտնակ, դարչնագույն, թրթուր, պոռթկալ, խարորդ, շուռումուռ, հառաչանք, քառասուն, շղարշ, խուռներամ, հռհռալ, լպրծուն, կարկառել, ականջալուր, լուռումունջ, հուռթի, մորթի, ճանկռել, ճռվողյուն, շրշյուն, մանրակրկիտ, ըմբռնել, մորթել, խռխռալ, ճռճռալ, պատրույգ, սևեռուն, փռշտալ, շահագրգռել, ջարդել, արևառ, կրնկակոխ, ուռչել, սրթսրթալ, սրտատրոփ, դրժել, քուրջ, առնետ, միառժամանակ, ճառագայթ, կարկամել, քառուղի:

Բարբառի փոխադրումը ժամանակակից հայերենի

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարդ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարդը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարդ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Մի մարդ ու կին են լինում։ Ծերացել են, մի տղա ունեն։ Ասում է․-բեր, տղային ամուսնացնենք։Ասում է․-Ամուսնացնենք։

-Բա ո՞ւմ աղչկան մեզ հարս բերենք։

Ասում է․-Վոնց հասկանում եմ մեր գյուղում այդպիսի մարդ չկա։ Ամենախելոքը տերտերն է, արի գնանք տերտերի աղյկան մեզ հարս բերենք․․․

Տերտերի հետ խոսում են տերտերի աղյկան իրենց տուն հարս են բերում։ Դե հիմա հարսը նոր է մի քանի օրից կսովորի։ Հա՛ հա՛, ճիշտ ես ասում չորս օր կանցնի կնտելանա։ Հիմա տան ջուր չկա, թոնիրն էլ վառել է սկեսուրը, կաթսանել եփվում է։ Ամուսինը կնոջը ասում է ․-Այ կին, ախրկաթսան արդեն եփվում է, ջուր չկա, թող գնամ մի դույլ ջուր բերեմ։

Կինն ասում է․-Ոչ՜, այ մարդ, ամոթ է, ես այստեղ, հարսն այստեղ, դու պետքե գնաս ջուր բերե՞ս։

Թող, ես գնամ։

Մարդ ու կին կռվում են՝ մարդն ասում է՝ ես գնամ, կինն ասում է՝ ես գնամ։

Հարսը վեր է կենում, ասում․- Այ հայրիկ ու մայրիկ, ինչու եք կռվում, հերթով գնացեք, ամեն մեկդ մի անգամ գնացեք բերեք։

Ա՛յ քեզ թազա հա՛րս։

ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

41.Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն: 

1687 տարուն Իսահակ Նյուտոնը բացատրություն Է տվել Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա եղել Է այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության մասին օրենքը:

42.Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել: 

Պետք Է նշել, որ ստորերկրյա տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին տեսանկյուն Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն գործածում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանում, նաև մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային լավագույն աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձրադիր վայրը վառելիք հասցնելը շատ թանկ Է արժենում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ ջեռուցեն ջերմուկներով, առողջարանները կաշխատեն տարվա ողջ եղանակներին:

43.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:

Ցած իջնելն ավելի դժվար էր, քան վեր բարձրանալը: Լոնդոնում գոյություն ունի մի ակումբ, որի անդամներն ապրում են հին տներում ու դղյակներում և չեն օգտագործում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից վտարվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին անցկացրել:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրական ուղիներն անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է:Երկրի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին ահռելի կենդանիներ: 

Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա:  Ջուրը միայն գրելու համար է պիտանի:

Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախուստի դիմեց: Այդպիսի ուրիշ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է, երբ փիղը վախեցել է  ծովային ոզնուց կամ խոզից:

ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի արտասովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է վեր, մյուսը` վար: Տեղացի ձկնորսները վկայում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խուսափել:

44.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից   շնորհվում   են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ,     մեծահարուստ      գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր    կտակել    , որի տոկոսներն ամեն տարի   տրվում   են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի    բնագավառներում     խոշոր,        գյուտեր    անող     գիտնականներին    ակնառու   գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա     ընթացքում     ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի     միասնության    , ստրկության        վերացման,    կամ եղած բանակների      կրճատման      ու խաղաղությունը      պահպանելու       գործում:

45.Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

Տղան լուռ մոտեցավ մորը:

Տղան անձայն մոտեցավ մորը:

Տղան անլսելի մոտեցավ մորը:

Նա դեռ նստած… (ուտում, խժռում, լափում) էր:

Նա դեռ նստած ուտում էր:

Նա դեռ նստաց խժռում էր:

Նա դեռ նստաց ափում էր:

Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել:

Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել:

Բժիշկը հետն ինչ-որ բանջար էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) …մի աղջիկ էր:

Մտնողը դուրեկան մի աղջիկ էր:

Մտնողը հմայիչ մի աղջիկ էր:

Հոմանիշ բառեր են, որոնք նախադաության մեջ օգտագործված են ըստ սաստկության:

46.Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները:Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Ամբողջ օրը նախորդ օրվա արածն էր…(կշռադատում, մտածում: 

Ամբողջ օրը նախորդ օրվա արածն էր կշռադատում:

Ամբողջ օրը նախորդ օրվա արածն էր մտածում:

(Պատմի՛ր, հաղորդի՛ր)… կատարվածի մասին: 

Պատմիր կատարվածի մասին

Հաղորդիր կատարվածի մասին:

Վերջապես ամեն ինչ… (վերջացավ, մեռավ):

Վերջապես ամեն ինչ վերջացավ:

Վերջապես ամեն ինչ մեռավ:

(Սայթաքեց, գայթակղվեց)… ու ինքն իրեն բարկացավ:

Սայթաքեց ու ինքն իրեն բարկացավ:

Գայթակղվեծ ու ինքն իրեն բարկացավ:

Իր … (մազից, ծամից, վարսերից, բրդից) հրաժարվել չէր ուզում:

Իր մազից հրաժարվել չեր ուզում:

Իր ծամից հրաժարվել չեր ուզում:

Իր վարսերից հրաժարվել չեր ուզում:

իր բրդից  հրաժարվել չեր ուզում:

Հոմանիշ բառեր են, որոնք նախադաության մեջ օգտագործված են ըստ սաստկության:

47.Հոմանիշներից  յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր: 

ա) Պաշտպանել, պահպանել:

Զինվորներհ պաշտպանում են իրեց հայրենիքը:

Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պահպանել իր քաղաքի մաքրությունը

բ) Պատրվակով, շնորհիվ:

Հիվանդության պատրվակով բացակայեց դասից:

Գիտելիքների շնորհիվ ընդունվեց ինստիտուտ:

գ) Դրդել, մղել: 

 Վախի զգացողությունը դրդեց նրան սուտ խոսել:

Նպատակին հասնելու ցանկությունը նրան մղում էր առաջ:

48.Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`

կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:

Քամի — զեփյուռ, հով, փոթորիկ, ցունամի

ձայն — շշուկ, ձայն, գոռալ, բղավել, աղաղակել, ճչալ

վախ — անհանգստություն, վախ, սարսափ

գեղեցիկ — հաճելի, գրավիչ, գեղեցիկ, շքեղ

տգեղ — տհաճ, տգեղ, զզվելի, նոխկալի, տախտկալի

շատ — լի, շատ, գեր, չափազանց, անսահմանափակ

ցանկություն — ցանկություն, ձգտում, տենչանք

ծիծաղել — ժպտալ, ծիծաղել, հռհռալ

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԽԱՂ

1.Գտնել տարբերվող բառը

Հրանման, հրացան, հրմշտոց,  հրշեջ, հրազեն, հրեղեն:

2.Դասավորել տառերն այնպես, որ բառ ստացվի

անուշ, սեղան, մատանի, գարուն, փոթորիկ, վարդապետ

 3.Գրել 5 առած-ասացվածք

Լավություն արա ու ջուրը գցի,ձուկը չիմանա Աստված կիմանա
Արևն ամպի տակ չի մնա։
Բախտը մի անգամ է այցելում։
Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։
Րոպեն անցավ ժամն էլ անցավ։

4.Գրել 5-ական անեծք և օրհնանք

Տունդ քանդվի, բոյդ թաղեմ, հողեմ գլուխդ, մուրազիդ չհասնես, մուրազդ փորդ մնա։

Մեկդ հազար դառնա, տանդ ծուխը չկտրվի, սեղանդ միշտ առատ լինի, տունդ շեն լինի, աստված բարին թող կատարի։

 5.Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում:

Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, անհավանական-հավ, հաղարջենի-արջ, դեղձի-ձի

 6.Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ:

 7.Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:

Կարապ ու պետ

Հայոց լեզու

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:
Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակընհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամ թ գրի՛ր:
Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընդանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:
Թոքախտ
աղտոտել,
ոխակալ,
ողնաշար,
վարքուբարք,
վարկաբեկել
ուխտտադրուժ,
ուղտատեր,
վարքուվարք
բարկություն
թյուրիմացություն,
ձյունաթույր
համբյուր,
բյուրավոր

  1. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):
    Անբնական, ամբիոն, ամբոդջ, ամպամած, անպայման, զամբյուղ, ամբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, անբարտավան:

27.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակաթություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնական քարոզին Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագա.ում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օ.ային ամրոց» ձ.ով:

28.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի չակ չի կարող ապրել: Արմտյան Ասիայի տո.ակեզ անանձրև կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգնթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է

29.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Աֆտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի էր թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկիդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադորղման վերջը տիող լռություն:

Ջ-Ճ-Չ-ի ուղղագրությունը

ա/ ալոջ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջ ում, անմիջապես, անորդի (չջրած, չոր), անտերունջ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոչիլ, չղչիկ, փախչել, փարջ (կավե գավաթ), քրքիջ:

բ/ առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղչուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողչույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիչուկ, ողչագուրվել, քուրս:

գ/ առաջնորդ, գոջի, դաջել, եղջերու, երկարաչիտ, զեղճել, զիճել, զղճալ, Էջմիածին, ընդացք (բեղ), ըն…աքաղց (ագահ), թարթի…,

Առաջադրանք հայոց լեզվից

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան ինըսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբառեր էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարծում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

 2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղաորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

 3.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխանակության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունէությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

4 Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Աղ թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառլը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյ ուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղ թամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր  տնօրինությունները երևում էին:

 5.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորոը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:


6.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին
:
Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:Անապատում մարդիկ քանի՜ օր դեգերում են ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի։
|Ջրի ամենափոքրիկկաթիլն անգամ հողի վրա վառվում են խոտիզմրուխտ կայծերը:
Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրերգնալորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապեսչէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:


7.Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնահատվել այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:

Իմ կարդացած գիրքը

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):Ես կարդում եմ Ջ․ Ք․ Ռոուլինգի <<Հարրի Փոքերը և Փիլիսոփայական քարը>> վեպը։
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:Ինձ դուր եկած արտահայտությունը-Wingardium leviosaԻնձ դուր եկավ հատվածը-Ռոնը հանեց իր փայտիկը՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ է անելու, ու գոռաց միտքը եկած առաջին հմայությունը՝ wingardium leviosa: Մահակը հանկարծ դուրս պրծավ տրոլի ձեռքից, բարձրացավ վեր, ավելի վեր, ապա դանդաղ շրջվեց ու տհաճ թրխկոցովիջավ տիրոջ գլխին։
  • Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:Հարրի Փոթեր-Նիհար տղա է։ Խելացի է և լավ է սովորում։ Նա ընկերասեր, ազնիվ, քաջ և հմուտ է։
    Հերմիոնա Գրեյնջեր-Նա շատ խելացի և պարտաճանաչ աղջիկ է։ Կարդացել է Գրիֆենդորի համարյա բոլոր գրքերը։
    Ռոն Վիզլի-Թափթփված տղա է։ Սիրում է ուտել և փիլիսոփայություն է անում, բայց հետո փոխվում է դեպի լավը։
    Գրքի հերոսներից են նաև
    Հագրիդ-Նա մեծ էր չափերով, բայց ներսից նա շատ նուրբ էր, ճիշտ են ասում, որ արտաքինից չի կարելի մարդու մասինկարծիք կազմել։
    Ալբուս Դամբլդոր-Նա Հոգվորթսի տնօրենն էր, նա նաև միակ մարդն էր ուից վախենում էր Սնեյփը։
    Սնեյփ-հեքիաթի բացասական հերոսներից մեկն է։ Շատ չար է և չի սիրում Հարրիին Հարրիին (հետագայում կպարզվի ինչու)։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:Այս գիրքը շատ լավն է, ես մեծ շնորհակալություն եմ հայտնում Ջ․ Ք․ Ռոուլինգին այսքան լավ գրքի համար։
    Եվ ես կցանկանայի, որ իմ ընկերներն էլ այս գիրքը կարդան։

12.05.2020 Գործնական քերականություն Բայի կազմությունը

1) Գիր-գրել

ղեկավար-ղեկավարել

խաղ-խաղալ

երգ-երգել

վազք-վազել

կռիվ-կռվել

վախ-վախենալ

մոտ-մոտենալ

բուժում-բուժել

սեր-սիրել

2) Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, ցեխոտել, խաղացնել, երգել, փախչել:
Պարզ-խմել, կռվել, երգել,
Ածանցավոր -Թարմացնել, վախեցնել, ներկոտել, ցեխոտել, խաղացնել, փախչել

Բայական ածանցներ
Սոսկածանցներ— ան, են, ն, չ , օրինակ՝ քար-ան-ալ
Պատճառական ածանցներ- ացն, եցն, ցն, օրինակ՝ վազ-եցն-ել , որոշ բայերի դեպքում հնարավոր չի կազմել, կազմվում է տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ
Բազմապատկական ածանցներ- ատ, ոտ, կոտ, տ, կռտ, օրինակ՝ կտր-ատ-ել, կծ-ոտ-ել
Կրավորական ածանց- վ, օրինակ՝ լավանալ-լվացվել, հրավիրել-հրավիրվել

3) Հարադրական բայերը  գրե՛ք մեկ բառով
լաց լինել-լացել
հոգ տանել-հոգալ
գլուխ տալ-խոնարհվել

Այլ հարադրություններ՝ ասել-խոսել, ուտել-խմել:

4) Հետևյալ բայերից կազմի՛ր պատճառական բայեր:

Ամաչել-ամաչեցնել

գաղթել-գաղթեցնել

բազմանալ-բազմացնել

հիշել-հիշեցնել

նկարել-նկարեցնել

մոլորել-մոլորեցնել

խենթանալ-խենթացնել

հագենալ-հագեցնել

սահել-սահեցնել

վերջանալ-վերջացնել

5) Հետևյալ բայերից կազմի՛ր բազմապատկական բայեր ՝ կապել, ցատկել, կոտրել, ջարդել, նստել, ծակել:

Կապել-կապոտել

Ցատկել-ցատկոտել

Կոտրել-կոտրատել

ջարդել-ջարդոտել

նստել-նստոտել

ծակել-ծակոտել

6) Հետևյալ բայերից կազմի՛ր կրավորական բայեր՝ ազատել, այրել, դարսել, թափել, իմանալ, լուծել, տեսնել, կարել, հարգել:

Ազատվել, այրվել, դարսվել, թափվել, իմացվել, լուծվել, տեսնվել, կարվել, հարգվել