Նյարդային համակարգ

Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:
Լրացուցիչ աշխատանք:Գտնել տեղեկություններ նյարդային հիվանդությունների վերաբերյալ, որոնք են  դրանց առաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները,պատրաստել  ուսումնական նյութ:

Հիվանդություն ագրաֆիա

գրելու ունակության խանգարում կամ լիակատար կորուստ՝ գրելազրկություն, որն առաջանում է հոգեֆիզիոլոգիական հիմքերի կազմալուծման արդյունքում և որին հաճախ ուղեկցում է խոսքի խանգարումը։ Ագրաֆիայի ժամանակ կարող է առաջանալ շարժողական խանգարում, գրելու կամ կարդալու անկարողություն։ Գրելու ունակության կորուստը կարող է արտահայտվել տարբեր լեզուների և նյարդաբանական հիվանդությունների ժամանակ, որոնցից են՝ ալեքսիան, աֆազիան, դիզատարիան, ագնոզիան և ապրաքսիան։ Ագրաֆիայով հիվանդ անձանց հետազոտությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ գրելու գործընթացում ներառված խոսքային և շարժողական կենտրոնները։ Ագրաֆիան հնարավոր չէ ամբողջությամբ բուժել, բայց հիվանդները կարող են վերականգնել կորցրած ունակությունների մի մասը։ Այս ունակությունների տեսակներն էլ կապված են ագրաֆիայի կոնկրետ տեսակի հետ։

Ագրաֆիան բաժանվում է կենտրոնական և ծայրամասային ձևերի։ Կենտրոնական ագրաֆիան ներառում է գլխուղեղի խոսքի կենտրոնները և սովորաբար կապված են խոսքի այլ խանգարումների հետ։ Ծայրամասային ագրաֆիան ներառում է գլխուղեղի շարժողական և տեսողական կենտրոնները։ Ագրաֆիան սկսել է ուսումնասիրվել 14-րդ դարից, սակայն միայն 19-րդ դարի երկրորդ կեսից է, որ սկսել է ներկայացնել կլինիկական հետաքրքրություն։ 12-րդ դարում կատարված հետազոտությունները առաջին հերթին կենտրոնացած էին աֆազիոլոգիայի վրա։

Կենսաբանություն. Դաս 3

Արտազատական և խառը գեղձեր:Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատականներզատական և խառը։Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 
Խառը գեղձեր1. Ենթաստամոքսային գեղձ20140510195730120.gif
 Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:  

b73819ea49069a23e7b4diabet.jpg

 Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը: 2.Սեռական գեղձեր

zabolevanija_endokrinnoy_sistemi-07.jpg

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:
Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում:  Արտազատական գեղձեր1.Արցունքագեղձ

aaassdfg.png

 Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։ Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:   2. Թքագեղձերը

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային: 3. Քրտնագեղձեր

1111.jpg

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։  Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։ 

Կենսաբանություն. Դաս 2

Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման  եղանակները: Գեղձեր,տեսակները,    ֆունկցիաները:
Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, եթե ունեք բժիշկ բարեկամ , վերցրեք հարցազրույց որևէ գեղձի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ և պատրաստեք ուսումնական նյութ:

Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։ Վաղ մանկական ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր թերզարգացումը, փքված որովայնը, ատամների անկանոնությունը, գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է քնկոտություն, հիշողության վատացում։    Այն վայրերում, որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։ Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում, սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։

Կենսաբանություն. Դաս 1

Մարդու օրգաններ,բջիջհյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները: 

Առաջադրանք
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:

Բջիջ

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

Կառուցվածք

Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:


Հյուսվածք


Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

Մարդու հյուսվածք

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Բջիջներ և հյուսվածքներ

Դաս 1  (22.09_25.09)Մարդու օրգաններ,բջիջ, հյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները:
Լրացուցիչ աշխատանք:Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:

Հյուսվածքեր-Այդպիսի գործառույթներ են օրգանիզմի պաշտպանությունը, սնուցումը, նյութերի տեղաշարժը և այլն: Բջիջների նման տարբերակումը կոչվում է մասնագիտացում: Մասնագիտացված բջիջները առաջացնում են հյուսվածք:Հյուսվածքը բջիջների այն խումբն է, որոնք ունեն նույն ծագումը, կառուցվածքը և կատարում են նույն գործառույթը:


բջիջներ-Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:

Թռչունների մասին նախագիծ

Կտուցների ձևերԹռչունի արտաքին կառուցվածքըԱրծիվի արտաքին կառուցվածքըԹռչունի արտաքին կառուցվածքըՓետուրների տեսակները։ 1 — Ուրվագծային թափահարող փետուր, 2 — Ուրվագծային թափահարող փետուր (պոչ), 3 — Ուրվագծային ծածկող փետուր, 4 — Աղվափետուր, 5 — Աղվափետուր, 6 — բմբուլ

Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին,բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ,որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճանկեր։

Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներ։ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից։ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները։ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերը։

Այդպիսի կառուցվածքը փետուրները դարձնում է ճկուն, թեթև և օդի համար գրեթե անթափանց։

Թափափետուրները գտնվում են նախաբազկի և դաստակի վրա, որոնք ստեղծում են թևերի մակերեսը, իսկ ղեկափետուրները հովհարաձև դասավորված են պոչի վրա։ Ուրվագծային փետուրների տակ գտնվում են աղվափետուրները։ Դրանք թռչունների մարմինը պաշտպանում են սառչելուց՝ կատարելով ջերմակարգավորիչ ֆունկցիա։ Թռչուններն ունեն նաև, այսպես կոչված, բմբուլ, որն ունի թելանման փափուկ քիստերի փնջի տեսք։

Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը։

Ամենահայտնի թռչունը,որը ունակ է էվոլուցիայի,հանդիսանում է հարավամերիկյան գուախարոն։Թռչունների մյուս խումբը,որը ունի նույն ունակությունը սալանգաները,որոնք ձվադրում են Հարավ-արևելյան Ասիայի,Բերնեոի և Շրի-լանկա կղզիների կախված ժայռերում և քարանձավներում։Շոշափելիքի օրգանները ցրված են ամբողջ մաշկային ծածկույթում և ներկայացված են հիմնականում երեք տիպի գոյություններով՝Գրանդրիի,մերկերի և հերբերի մարմնիկներ։Վերջին ժամանակներում թռչունների մոտ հայտնաբերել են երկու միմյանցից անկախ մագնիտոռեցեպտորներ։

Անդիական կոնդորը պատկանում է ամենախոշոր թռչունների թվին, մարմնի քաշը հասնում է մինչև 11,4 կգ-ի, թևերի բացվածքը՝ 3,1մ: Հասուն թռչունների երկարությունը տատանվում է 117-135սմ-ի սահմաններում: Թափառող ալբատրոսը՝ (ջրխոթյան) հասնելով 117սմ մարմնի երկարության,թևերի բացվածքը հասնում է մինչև 3,25մ:

Թևերի ամենամեծ բացվածքը որը տարբեր գնահատականով հասել է 6,1-7,4մ ունեցել են անհետացած օլիգոցենների տեսակը:Մինչ նրա նկարագրվումը 2014թվ-ին,ամենախոշոր թռչող թռչունը համարվում էր անհետացած արգենտավիսը, թևերի բացվածքը մոտավորապես 7մ:

Թռչունների արտաքին տեսքը պայմանավորված է նրանց թռչելու ունակությանբ: Գոյություն ունեն համեմատաբար քիչ քանակի(մոտ 60 տեսակ) չթռչող կամ համարյա չթռչող թռչուններ:

Մեկ համակարգը գտնվում է աչքի ցանցաթաղանթում, որը հիմնվել է ֆոտոկախվածություն քիմիական ռեակցիաների վրա: Տեսողական մագնիտոընկալիչները ապահովում են տարածական կողմնորոշումը,որը անհրաժեշտ է թռչունների չուի ժամանակ: Երկաթի միացությունների մագնիսական հատկությունները (կենսագենային մագնետիտ): Այն հավանաբար գտնվում է վերնակտոցում և մասնակցում է տարածության ընկալմանը: Որոշ հեղինակների ենթադրում են մագնիտոընկալիչների երրոդ համակարգի առկայության մասին,որը հիմնված է անդաստակային ապարատի վրա:Չի բացառվում,որ երկաթի օքսիդների հիման վրա կատարվող մագնիտոռեցեպցիան՝ մագնիտաընկալումը կաթնասունների ներքին ականջի խխունջին հոմոլոգ կառույցում, իսկ նրանց ստացած տեղեկատվությունը վերծանվում է գլխուղեղի հավասարակշռության կորիզներում:Թռչունների մեծ մասը ունեն փետուրներ և (փափուկ գավազան), որոնց փափուկ և երկար մորուքները կրամ են փափուկ մազիկներ, դրանք երկար ձողեր են՝ փաթաթված փոքրիկ փետուրիկներով, որոնք զուրկ են կեռիկներից, որի պատճառով կապակցված փետուրի միջև կան տարեր տեսակներ։ Փետուրները սովորաբար տեղդրվում են պեռիլներով։ Բմբուլը համեմատաբար ընդգրկում է ամբողջ մարմինը (թիավորում, սագանման, և շատ գիշատիչ թռչունների), կամ առկա է միայն аптечках․ (կռունկների, հավեր, բվեր, ու շատ ճնճղուկներ)։ Սովորաբար փետուրները ծածկված են եզրագծային փետուրներով։

Բու

Փետրածածկը խիտ է, փափուկ, փխրուն, գունավորումը՝ միատարր, գորշ դարչնագույն, սպիտակ՝ տարբեր պտերով ու խայտերով։ Գլուխը մեծ է, պարանոցը՝ կարճ, ականջներին հաճախ կան փետրափնջեր, աչքերը մեծ են, դեղնանարնջագույն։ Վերին կտուցը կարճ է՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Վերնակտուցի հիմքում մոմաքթարմատը դեղին է՝ առաջ ուղղված մազանման փետուրներով։ Ոտքերը կարճ են, մագիլները՝ լավ զարգացած։ Գիշերային թռչուններ են, սակայն լավ տեսնում են նաև ցերեկը։

Հայաստանում տարածված թռչուններշ

Արագիլներ - Վիքիպեդիա՝ ազատ ...
Երևանի թռչունները. Ինչպե՞ս է քաղաքի ...
Թռչուններ | Ալեքսանդր Կոբալյան
Բազեներ (լատ.

Երկկենցաղներ

Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։

Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։

Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։

Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։ Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։

Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։

Գորտի հետևը վերջույթները երկար են, որի շնորհիվ տեղաշարժվում են ցատկումներով։

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ․ կորոնավիրուս

Կենսաբանություն

Բոլորիս մոտ հաճախ ընկնում է դիմադրողականությունը, և շատերս տարվա մեծ մասը հիվանդանում ենք տարբեր հարուցիչներով` հարբուխ, վիրուսային գրիպներ, ամենբիազ, ջրծաղիկ, ծաղկախտ և այլ հիվանդություններով: Այս հիվանդությունները տարածում են վիրուսային և բակտերային ինֆեկցիաները: Նման դեպքերում բժիշկներն ասում են, որ հիվանդներն ունեն ցածր դիմադրողականություն՝ իմունիտետ:

Ի՞նչ է իմունային համակարգը

Իմունային համակարգը մեր մարմնի երկրորդ պաշտպանական մեխանիզմն է: Պաշտպանական մեխանիզմն ընդգրկում է մաշկը և լորձաթաղանթը: Լորձաթաղանթը ծածկում է մարսողական, շնչառական և վերարտադրողական համակարգերի ներսի պատերը: Երբ միկրոօրգանիզմները, ինչպիսին են, օրինակ, բակտերիաները և վիրուսները, առաջին պաշտպանական մեխանիզմով թափանցում են ներս, մեր իմունային համակարգը պայքարում է՝ դրանց ոչնչացնելու համար: Իմունային համակարգը պաշտպանում է մարդուն տարբեր բակտերիաների և վիրուսների հարձակումներից: Իմունային համակարգի կարևորագույն հատկանիշներից է նրա հիշողությունը: Իմունային համակարգի տարրերը, որոնք մեզ հեռու են պահում ինֆեկցիեներից, հիշում են նախկինում օրգանիզմ ներթափանցած բակտերիաներին և վիրուսներին և պատրաստվում են դրանք վերացնել: Իմունային համակարգը բաղկացած է արյան սպիտակ գնդիկներից, որոնք էլ գործում են՝ որպես պաշտպանության երկրորդ մեխանիզմ:

Ցածր իմունային համակարգի պատճառները

Գոյություն ունեն մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք նպաստում են դիմադրողականության անկմանը: Դրանցից են`

Միկրոսննդարար նյութերի պակասն ամենօրյա սննդակարգում

Մեր օրգանիզմը ոչ միայն ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի կարիք ունի, այլ նաև վիտամինների և հանքանյութերի մեծ պահանջ: Այդ կարևոր վիտամիններից են` վիտամիններ A, B, C, D, E, H, և K: Հանքանյութերից են կալցիումը, երկաթը, պղինձը, մագնեզիումը, ցինկը, ֆոլիաթթուն, յոդը, և այլն: Հետազոտությունները ցույց են տվել, որ միկրոսննդարար նյութերի պակասից էլ ընկնում է իմունային համակարգը:

Քիմիական նյութեր

Վտանգավոր քիմիական նյութերի` պեստիցիդների, ինսեկտիցիդների ազդեցությունը, քիմիական մաքրող նյութերի հետ շփումը, քիմիական նյութերով հարուստ սննդամթերքը, ծխելը և ալկոհոլն այն գլխավոր նյութերն են, որոնք իջեցնում են իմունային համակարգը:

Օրգանիզմի տոքսիններ

Մարսողության ընթացքում մեր մարմնում արտադրվում են տոքսիններ, և, եթե այս տոքսինները դուրս չգան մեր օրգանիզմից, ապա դրանք կնպաստեն դիմադրողականության անկմանը: Չափից շատ տոքսինների կուտակումը կարող է մեծ վնաս հասցնել ոսկրածուծին, որը համարվում է իմունային համակարգի «սիրտը»:

Սթրես

Ամենօրյա սթրեսները թուլացնում են իմունային համակարգը: Հայտնի է, որ սթրեսի արդյունքում արտադրվում են նեյրո-էնդոկրին հորմոններ, որոնք կործանարար ազդեցություն են թողնում իմունիտետի վրա: Սթրեսը կարող է ոչ բարենպաստ ազդեցություն թողնել բնական քիլլեր բջիջների գործունեության, լիմֆոցիտների, պրոլիֆերեցիայի և հակամարմինների արտադրման վրա: Այս ամենի արդյունքում՝ վերքերը դանդաղ են բուժվում, պատվաստումները և քաղցկեղի նկատմամբ ռեակցիաները դանդաղում են:

Հակաբիոտիկների չարաշահում

Մեր օրգանիզմի ցածր իմունային համակարգը պայմանավորված է նաև հակաբիոտիկների չարաշահմամբ: Երբ հակաբիոտիկները հաճախակի են օգտագործվում, ապա հետագայաում բակտերիաները կարողանում են դիմադրել այս հակաբիոտիկներին: Եթե ընդդիմացող բակտերիան նորից է հարձակվում, իմունային համակարգը, ինչպես նաև՝ հակաբիոտիկները, ձախողվում են վերացնել այդ բակտերիան:

Քնի պակաս

Ցածր իմունային համակարգի մյուս պատճառներից է քնի պակասը: Հետազոտությունները պարզել են, որ քնի պակասի դեպքում տեղի են ունենում փոփոխություններ ցիտոկին համակարգի վրա: Ցիտոկիններն իմունային ազդանշանային մոլեկուլներ են: Ցիտոկինի համակարգի փոփոխությունների արդյունքում իջնում է բջջային իմունիտետը, որն էլ իր հերթին՝ թուլացնում է իմունային համակարգը:

Չափից շատ մարզումներ

Մարզումներն անհրաժեշտ են ոչ միայն գեղեցիկ մարմին ունենալու համար, այլև ապահովում են բարձր իմունիտետը: Սակայն ամեն ինչ, այդ թվում՝ մարզումները, պետք է չափավոր լինեն: Չափից շատ մարզվելն այրում է օրգանիզմի թթվածինը: Թթվածնի այրման հետևանքով արտադրվում են ազատ ռադիկալներ, որոնք հարձակվում են իմունային համակարգի վրա և դիմադրողականությունն իջեցնում: Ճիշտ է, այս ամենը կարելի է բուժել սննդանյութերով հարուստ սնունդ ընդունելով, սակայն կորուստն ամբողջովին չի վերականգնվում:

Բարձր խոլեստերինով հարուստ սննդամթերքի ընդունում

Բարձր խոլեստերինով հարուստ սննդամթերքը նույնպես հանգեցնում է իմունային համակարգի թուլացմանը: Խոլեստերինի բարձր մակարդակը սպանում է բակտերիայի ինֆեկցիաները ոչնչացնող  բնական քիլլեր բջիջներին:

Ժողովրդական դեղատոմսեր՝ իմունիտետը բարելավելու համար

Ժողովրդական  դեղատոմսերը ցածր իմունային համակարգը բարձրացնող հիանալի միջոցներ են, քանի որ դրանք բնական են և կողմնակի ազդեցություն չեն թողնում  մեր օրգանիզմի վրա:

Սննդարար նյութերով հարուստ սննդակարգ

Առողջ և սննդարար սննդակարգը ներառում է վիտամիններով և հանքանյութերով սնունդ, որը բարձրացնում է մեր օրգանիզմի իմունային համակարգը:  Վիտամինները և հանքանյութերն օրգանիզմում արտադրում են հակաօքսիդանտներ, և վերջիններս բարձրացնում են իմունային համակարգը:

Կանաչ տերևով բանջարեղեն

Կանաչ տերևով բանջարեղենը վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է հանդիսանում: Դրանք մեծ մասամբ պարունակում են վիտամիններ A, E, B1, B2, B9, որոնք շատ կարևոր են լավ իմունային համակարգի համար:

Բանջարեղեն

Գազարը, բրոկոլին, դդումը, կաղամբը, բազուկը, ծաղկակաղամբը, դդմիկը, կանաչ պղպեղը, սոխը, լոլիկը պետք է մեր սննդակարգի անբաժանելի մասը կազմեն, քանի որ դրանք բարելավում են իմունային համակարգը:

Մրգեր

Մրգերը պարունակում են վիտամինների և հանքանյութերի մեծ պաշարներ: Մրգերի ամենօրյա ընդունումը հեռու կպահի մեզ ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներից: Ցիտրուսային մրգերը` նարինջը, կիտրոնը, պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որն ամրացնում և բարձրացնում է իմունային համակարգը:

Չիր և ընկուզեղեն

Չիրը և ընկուզեղենը սպիտակուցների, ածխաջրերի և վիտամինների աղբյուր են: Դրանք պարունակում են վիտամիններ A, E, K, կալցիում, երկաթ, պղինձ և այլ հանքանյութեր, որոնք կարևոր են բարձր իմունիտետ ունենալու համար:

Լավ քուն

Լավ քունը կարևոր դեր է խաղում լավ իմունիտետի համար: Հետազոտությունները պարզել են, որ քնի խախտումը վատ ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա և օրգանիզմը խոցելի է դարձնում ինֆեկցիաների և վիրուսների նկատմամբ:

Սխտոր

Սխտորն ամենամատչելի ժողովրդական դեղամիջոցն է ցածր իմունիտետի դեմ: Գիտական հետազոտությունները պարզել են, որ սխտորը կարող է պայքարել վիրուսների, սնկերի և բակտերիաների բազմաթիվ տեսակների դեմ և հիանալի դեղամիջոց է մրսածության և գրիպի համար:

Յոգուրտ

Օրական մեկ յոգուրտ ուտելը նպաստում է ցածր իմունիտետի բարձրացմանը: Վերջին գիտական հետազոտությունները պարզել են, որ յոգուրտն ավելացնում է մարսողական համակարգի L. casei բակտերիաների քանակը, նպաստում է արյան սպիտակ գնդիկների և հակամարմինների զարգացմանը: L casei կամ Lactobacillus casei բակտերիան պայքարում է աղիքային ինֆեկցիաների դեմ: Հիշեցնենք նաև, որ յոգուրտը պայքարում է քաղցկեղի դեմ:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, պոլիֆենոլներ և ունի հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններ: Գիտական հետազոտությունները պարզել են, որ կանաչ թեյը բարձրացնում է իմունային համակարգը և չեզոքացնում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունը:

Հիդրաստիս կամ Желтокорень

Հիդրաստիսը հայտնի է՝ որպես հակաբիոտիկ, որը պայքարում է բակտերային և վիրուսային ինֆեկցիաների դեմ: Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական հետազոտությունները պարզել են, որ այս խոտաբույսը բարձրացնում է  իմունոգլոբինի արտադրությունը:

Նիհարել

Հետազոտություները պարզել են, որ գեր մարդկանց մոտ դիմադրողականությունը ցածր է: Ավելորդ քաշի իջեցումը և սննդարար նյութերով հարուստ սննդամթերքի օգտագործումը կվերացնի այս խնդիրը, և դուք կունենաք բարձր իմունային համակարգ:

Աստրալագուս (Astragalus)

Աստրալագուսը հայտնի է ավանդական չինական բժշկության մեջ՝ որպես մրսածության, հոգնածության, ախորժակի կորուստի, սթրեսի, ալերգիաների դեմ հզոր դեղամիջոց: Աստրալագուսի մեջ պարունակվող բաղադրիչները բարձրացնում են իմունային համակարգը և վանում տարատեսակ ինֆեկցիոն հիվանդությունները:

Ինչի համար ենք ուսումնսիրում կենսաբանությունը

Կենսաբանության կարևորությունը մարդկանց համար
Մարդկանց համար կենսաբանական գիտելիքները հիմնականում ունեն հետևյալ իմաստը.
Մարդկությանը սնունդով ապահովելը:
Էկոլոգիական նշանակություն. Վերահսկողություն շրջակա միջավայրի վրա, որպեսզի այն հարմար լինի նորմալ կյանքի համար:
Բժշկական նշանակություն `կյանքի տևողության և որակի բարձրացում, վարակների և ժառանգական հիվանդությունների դեմ պայքար, դեղերի զարգացում:
Գեղագիտական, հոգեբանական նշանակություն:
Մարդը կարելի է համարել Երկրի վրա կյանքի զարգացման արդյունքներից մեկը: Մարդու կյանքը դեռ մեծապես կախված է կյանքի ընդհանուր կենսաբանական մեխանիզմներից: Բացի այդ, մարդը ազդում է բնության վրա և իր հետևանքները զգում է իր վրա:
Մարդկային գործունեությունը (արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացում), բնակչության աճը մոլորակի վրա էկոլոգիական խնդիրներ են առաջացրել: Շրջակա միջավայրի աղտոտում, բնական համայնքների ոչնչացում:
Բնապահպանական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կենսաբանական օրինաչափությունների ընկալում:
Բացի այդ, կենսաբանության շատ բաժիններ կարևոր են մարդու առողջության համար (բժշկական արժեք): Մարդու առողջությունը կախված է ժառանգականությունից, կյանքի և կենսակերպի միջավայրից: Այս տեսակետից կենսաբանության այնպիսի հատվածներ, ինչպիսիք են ժառանգականությունն ու փոփոխականությունը, անհատական ​​զարգացումը, էկոլոգիան և կենսոլորտի և noosphere- ի վարդապետությունը:
Կենսաբանությունը լուծում է մարդկանց սնունդ, դեղամիջոց ապահովելու խնդիրը: Կենսաբանական գիտելիքները հիմքում են գյուղատնտեսության զարգացմանը:
Այսպիսով, կենսաբանության զարգացման բարձր մակարդակը անհրաժեշտ պայման է մարդկության բարօրության համար: