ՌԴ-ի ընդհանուր բնութագիրը,բնական պայմանները

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 852 դեպք | MedMedia

Աշխարհագրություն 8

Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում: Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում ունեն մեծ դեր: Ռուսաստանը ունի մեծ գետերի էներգետիկական ռեսուրսներ:Ռուսաստանը ունի շատ բերի հողեր, անտառածածկ է: Հարուստ է ջրային ռեսուրսներով, այդ թվում և խոշոր ջրառատ գետերով: Ռուսաստանում մեծ է սև ու գունավոր մետաղների, ածխի, ոսկու, նավթի, բնական գազի և ալմաստի պաշարները: Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները: Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է 18 երկրների հետ, որոնցից ցամաքով սահմանակցում է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ադրբեջանի,Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, իսկ ծովով` Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ:

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

Kit styl si ne evrop - Home | Facebook

Դասի հղում։

  1. Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե արևելաեվրոպական երկրներից, որոնք են ամենահարուստը.
  • քարածխով և գորշածխով,
  • նավթով և բնական գազով,
  • գունավոր մետաղների հանքաքարով,
  • քիմիական արդյունաբերության հանքային հումքով:
  • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

2.Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

3. Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

4. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

5. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները: 

Սպասարկման ոլորտը

1) Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

Տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերն են` բժշկությունը, կրթությունը, ծանր ու թեթև արդյունաբերությունը:

2) Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև:

Առանց առևտրի ոլորտի հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը:

3) Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:

Որովհետև, երբ պահանջարկը շատանում է, այդ ժամանակ սպասարկման ոլորտի դերը մեծանում է:

Ձկնորսություն, անտառային տնտեսություն, և որսորդություն

  • Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:
  • ոչ արտադրային ոլորտը արտադրում է սննդամթերք իսկ արտադրային ոլորտը արտադրում է տեխնիկա և ոչ միայն
  • Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:
  • այդ բարիքները օգտագործվում են արտադրական և ոչ արտադրական ոլորտներում
  • Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:
  • եթե որսը կատարվում է բեղմնավորման շրջանում ապա վատ հետևանքներ կարող են ունենալ կենդանիների համար

Աշխարհագրություն- նախագիծ

Գյուղատնտեսության շատ պրոցեսներ ինչպիսին են ոռոգումը, մշակաբույսերի ռոտացիան, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների կիրառումը և անասունների ընտելացումը զարգացել են շատ վաղուց, բայց մեծ առաջընթաց են ապրել վերջին դարաշրջանում։ Գյուղատնտեսության պատմությունը կարևոր դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, քանի որ գյուղատնտեսական առաջընթացը էական դեր է խաղացել համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգում։ Գյուղատնտեսական հասարակության մեջ աշխատանքի բաժանումը ընդհանուր մասնագիտացումը դարձրեց հազվադեպ իրողություն մշակաբույսերի վարել-ցանելու պրոցեսում, որն էլ խթան հանդիսացավ ավելի բարդ հասարակության՝ քաղաքակրթության ձևավորմանը։

Երբ գյուղատնտեսները կարողացան իրենց ընտանիքների պահանջից ավել մթերք արտադրել, հասարակության մյուս անդամները հնարավորություն ստացան զբաղվել այլ ոլորտներով քան սննդամթերքի արտադրությունն է։ Պատմաբաններն ու մարդաբանները երկար վիճել են քաղաքակրթության զարգացման մեջ գյուղատնտեսության ունեցած ավանդի վերաբերյալ։ Աշխարհի բնակչության քանակը երևի թե երբեք 15 միլիոնը չէր հատի, եթե չլիներ գյուղատնտեսական զարգացումը։

Գյուղատնտեսության շատ պրոցեսներ ինչպիսին են ոռոգումը, մշակաբույսերի ռոտացիան, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների կիրառումը և անասունների ընտելացումը զարգացել են շատ վաղուց, բայց մեծ առաջընթաց են ապրել վերջին դարաշրջանում։ Գյուղատնտեսության պատմությունը կարևոր դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, քանի որ գյուղատնտեսական առաջընթացը էական դեր է խաղացել համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգում։ Գյուղատնտեսական հասարակության մեջ աշխատանքի բաժանումը ընդհանուր մասնագիտացումը դարձրեց հազվադեպ իրողություն մշակաբույսերի վարել-ցանելու պրոցեսում, որն էլ խթան հանդիսացավ ավելի բարդ հասարակության՝ քաղաքակրթության ձևավորմանը։

Երբ գյուղատնտեսները կարողացան իրենց ընտանիքների պահանջից ավել մթերք արտադրել, հասարակության մյուս անդամները հնարավորություն ստացան զբաղվել այլ ոլորտներով քան սննդամթերքի արտադրությունն է։ Պատմաբաններն ու մարդաբանները երկար վիճել են քաղաքակրթության զարգացման մեջ գյուղատնտեսության ունեցած ավանդի վերաբերյալ։ Աշխարհի բնակչության քանակը երևի թե երբեք 15 միլիոնը չէր հատի, եթե չլիներ գյուղատնտեսական զարգացումը։

Ըստ աշխարհագրագետ Ջերիդ Դայմնդի՝ գյուղատնտեսության բացասական հետևանքները եղել են՝ օրական աշխատաժամանակի երկարացումը, սննդի վատթարացումը, վարակիչ հիվանդությունների ավելացումը և կյանքի տևողության կրճատումը։

Աշխարհագրություն

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:  Մետաղաձուլության շնորհիվ ժամանակակից կյանքում ստանում ենք մեքենաներ, և այլն:
  2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:m Մետաղաձուլության շնորհիվ ստանում են մետաղ, որից պատրաստում են մեքենաներ:
  3. Քարտեզի վրա նշել այն , երկրները որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:
world_map_blank1
  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:
world_map_blank3
  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:
world_map_blank2

Արդյունաբերություն

1) Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:

Հին- Սննդի արթյունաբերություն, տեքստիտ տրիկոտաժ, մետաղաձուլություն:

Նոր-Քիմիական արդյունաբերություն

2) Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

Ծանր արդյունաբերություն:

3) Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Օգտակար հանածոների առկայություն, սպառման շուկայի սպառման նկատմամբ բարենպաստ դիրք:

Քննարկվող հարցեր․

Image result for բնություն աշխարհագրություն"

1․Ինչպե՞ ենք պետությունները խմբավորվում։

Ըստ տարածքի, բնակչության(կազմի,թվի), տնտեսական զարգացվածության, ռեսուրսապահովածության:

2․ Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

Բնակչության թիվը որոշում են մարդահամարների ժամանակ:

3․ Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

Քանի որ զարգացած երկրներում բնական աճն ավելի մեծ է:

4․ Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։

Բնակչության արագ աճը կարող է հանգեցնել երկրի գերբնակեցման, ինչը իր հերթին կարող է հանդիսանալ տնտեսական խնդիրների, սոցիալական ծանր վիճակի պատճառ:

5․Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են երկրի տնտեսական զարգացվածությունը, բնակչության կազմը(կանանց և տղամարդկանց տոկոսային հարաբերությունը, կրոնական պատկանելիությունը, կրթական ցենզը, ,մենթալիտետ), երկրում սոցիալական վիճակը:

6․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

Զարգացած երկրներում սովորաբար իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք միտված են ծնելիության մակարդակը բարձրացնելուն: Զարգացող երկրկրներում սովորաբար իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք միտված են ծնելիության մակարդակ իջեսնելուն: Սակայն կան նաև բացառություններ օրինակ՝ Ուկրանիան համարվում է զարգացող երկիր, բայց ունի շատ ցածր բնական աճ այդ պատճառով իրականացվող միջոցառումները միտված են բնական աճը բարձրացնելուն:

7․ Ի՞նչ է միգրացիան, քանի՞ տեսակ է լինում։

Միգրացիան (գաղթը) բնակչության մեխանիկական շարժն է: Այն լինում է երկու տեսակի՝ ներգաղթ(իմիգրացիա), արտագաղթ (էմիգրացիա):

8․Ի՞նչ է ռասան, քանի՞ տեսակ է լինում թվարկել դրանք։

9․ Ի՞նչ է ազգային կազմը,քանի տեսակ է լինում թվարկեք դրանք։

Ազգային կազմը լինում է 3 տեսակի՝ միատարր(օրինակ՝ Հայաստանը), երկտարր(օրինակ՝ Բելգիան) և բազմատարր (օրինակ՝ ԱՄՆ-ն):

10․ Թվարկեք լեզվաընտանիքները և լեզվախմբերը։

Լեզվաընտանիքները՝

Հնդեվրոպական(Ռոմանական, Գերմանական, Սլավոնական, Իրանական, Հնդարիական, Լետո-Լիտովյան և Ինքնուրույն խմբեր), Քարթվելական(Քարթվելական), Հյուսիսկովկասյան(Աբխազա- ադիգեական, Նախո-դաղստանյան), Սեմաքամյան(Սեմաքամյան), Ուրալյան(Ուգրո-ֆիննական), Ալթայան(Թուրքական, Մոնղոլական և Տունգուսա- մանջուրական), Չին-տիբեթական(Չին-տիբեթական), Հնդկացիական(Հնդկացիական) և այլն:

11․ Ի՞նչ է բնական ռեսուրսը և բնական պայմանը։

Բնական ռեսուրս է կոչվում բնության այն տարրերի և երևույթների ամբողջությունը, որոնք անմիջականորեն ներգրավված են տնտեսության մեջ:

Բնական պայման են կոչվում բնության այն տարրերի և երևույթների ամբողջությունը, որոնք անմիջականորեն ներգրավված չեն, բայց ազդում են տնտեսության վրա:

12․ Նշեք 5 սպառվող չվերականգնող և 5 սպառվող վերականգնվող ռեսուրս։

Սպառվող չվերականգնող՝ նավթ, ոսկի, ուրան, արծաթ, պղինձ

Սպառվող վերականգնվող՝ անտառներ, լճեր, գետեր, կենդանիներ, քամիներ

13․ Բնակչության քանի՞ վարք կա ռեժիմ ենք առանձնացնում։

Առանձնացնում ենք բնակչության վարարտադրության 3 ռեժիմ՝ նեղացված(երբ մահացությունը գերազանցում է ծնելիությանը), պարզ(երբ մահացությունն ու ծնելիությունը հավասար են) և ընդլայնված (երբ ծնելիությունը գերազացում է մահացությանը):

14․ Նկարագրել բնական ռեսուրսները առանձին տեսակների տեղաբաշխման առանձնահատկությունները։

15․ Ի՞ նչ է ազգային տնտեսությունը,քանի՞ ճյուղերի է բաժանվոմ։

Տվյալ երկրի տարածքում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտի և սպասարկման ոլորտի բոլոր ձեռնարկությունների փոխկապակցված ամբողջությունը կոչվում է ազգային տնտեսություն: Դրա ճյուղերն են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը և սպասարկման ոլորտը:

16․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ վառելիքային ռեսուրսներով հարուստ երկրները։

Աշխարհագրություն

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Յուրաքանչյուր երկրում դարերի ընթացքում (պատմականորեն) ձեւավորվում է մարդկանց գործունեության բնագավառների յուրահատուկ համակարգ («հավաքածու»), որը պայ-մանավորված է տվյալ երկրի բնական պայմաններով ու ռեսուրսներով, ինչպես նաեւ աշխարհագրական դիրքով, աշխատանքային ռեսուրսների մասնագիտական հմտություններով եւ այլ գործոններով:

2.Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
ա) գյուղատնտեսությունն է Սամալի, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա
բ) արդյունաբերությունն է Բրազիլիա, Ավստրալիա, Դանիա, Բելգիա, Գերմանիա
գ) սպասարկման ոլորտն է Սեյշելյան կղզի, Մալդիվյան կղզիներ, Ֆրանսիա, Չինաստան, Կանադա 3.Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Գյուղատնտեսության մեջ մտնում է որսորդությունը, իսկ եթե երկրի դիրքը այնպիսին է, որ չկան անտառներ, կարող ենք վստահ ասել, որ այնտեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը: Այդպես է օրինակ`Եգիպտոսում: Եթե երկիրը չունի ծով, օվկիանոս կամ լիճ այդ դեպքում նա չի կարող զարգացնել ձկնորսությունը:

4․Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Երկրի արդյունաբերությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա նավթ: Այսինքն կարող ենք հետևություն անել, որ երկրի համար բնական ռուսուրսները շատ մեծ ազդեցություն ունի, հատկապես արդյունաբերության ոլորտում:

5․Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե հարևան երկրները թույլ չտան այլն երկրներից ապրանք, կամ ուտելիք բերել, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, քանի որ այդ երկրի ժողովուրդը զրկվում է այդ ապրանքից, կամ այդ ուտելիքից: