Լեոնարդո դա Վինչի Ֆիբոնաչի

Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ, և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը: Ըստ արվեստի պատմաբան Հելեն Գարդների՝ նրա հետաքրքրությունների մասշտաբը և խորությունը պատմության մեջ աննախադեպ էր, և «նրա խելքն ու անհատականությունը մեզ գերբնական են թվում, իսկ հենց ինքը՝ խորհրդային ու չշփվող»։ Մարկո Ռոշին նշում է, որ թեև նրա կյանքի և անհատականության մասին կան բազմաթիվ ենթադրություններ, նրա աշխարհայացքը տրամաբանական է, քան խորհրդավոր, նրա օգտագործած էմպիրիկ (փորձային) մեթոդները իր ժամանակի համար ավանդական չէին։

Լեոնարդոն ծնվել է նոտար Պիերո դա Վինչիի և մի գյուղացի կնոջ՝ Կատերինայի, արտամուսնական կապից, Ֆլորենցիայի Վինչի տարածաշրջանում: Նա կրթություն է ստացել նշանավոր ֆլորենտացի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյի ստուդիայում: Իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Միլանում՝ Լյուդովիկո իլ Մորոյի մոտ աշխատելով: Հետագայում նա աշխատել է Հռոմում, Բոլոնյայում և Վենետիկում, իսկ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Ֆրանցիսկոս Առաջինի կողմից իրեն նվիրած տանը:

Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ: Նրա ամենահայտնի կտավը Մոնա Լիզան է, իսկ Խորհրդավոր ընթրիքը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը: Լեոնարդոյի Վիտրուվյան մարդու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ՝ պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա:

Լեոնարդոյի նկարներից Սալվատոր Մունդին 2017 թ. նոյեմբերի 15-ին, Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն դոլարով, որը արվեստի ստեղծագործության համար վճարված ամենաբարձր արժեքն է: Ենթադրվում է, որ նրա նկարներից միայն 15-ն են պահպանվել: Կան 15 նշանավոր արվեստի գործեր, որոնք արվեստի շատ պատմաբանների կողմից ամբողջովին կամ մասամբ վերագրվում են Լեոնարդոյին: Այս թիվն ներառում է որմնանկար, մի մեծ նկար թղթի վրա և երկու աշխատանք, որոնք պատրաստման նախնական փուլում են: Կան մի շարք այլ աշխատանքներ, որ նույնպես վերագրվում են Լեոնարդոյին, այնուամենայնիվ, այդ մի քանի գործերը իր նոթատետրերի հետ միասին, որոնք պարունակում են գծագրեր, գիտական սխեմաներ և նկարչության էության մասին իր մտքերը, հետագա սերունդների նկարիչների համար մեծ ավանդ են հանդիսանում, որի հետ կարող է համեմատվել միայն իր ժամանակակից Միքելանջելոն:

Լեոնարդոն հիացմունքի է արժանի իր տեխնոլոգիական գյուտարարության համար: Նա նախագծել է թռչող մեքենաներ, մարտական մեքենայի մի տեսակ, արևային էներգիա ստանալու հարմարանք, գումարում կատարող սարք, և նավերի կառուցման կրկնակի կորպուս: Լեոնարդոյի գծագրերից շատ քչերն են կառուցվել կամ նույնիսկ իրատեսական եղել իր կյանքի ընթացքում, քանի որ ժամանակակից գիտական մոտեցումները մետալուրգիային և ճարտարագիտությանը սկիզբ են առել Վերածննդի դարաշրջանում միայն: Ինչևէ, նրա ավելի փոքր մասշտաբի գյուտերը, օրինակ, ավտոմատացված փամփուշտներն ու մետաղալարերի առաձգականության ուժը չափող սարքը անմիջապես մտան արդյունաբերության ոլորտ: Լեոնարդոյի ամենակիրառելի գյուտերից որոշներն այսօր ցուցադրվում են որպես աշխատող ցուցանմուշներ Վինչիի թանգարանում: Նա էական բացահայտումներ է կատարել անատոմիայի, քաղաքացիական ճարտարագիտության, երկրաբանության, օպտիկայի և հիդրոդինամիկայի ոլորտներում, բայց նա չի հրապարակել իր գյուտերը, ուստի դրանք անմիջական ազդեցություն չեն ունեցել հետագա գիտության վրա:

Ֆիբոնաչի

Լեոնարդո Պիզանո մոտ. 1170 կամ մոտ. 1175ՊիզաՏոսկանաԻտալիա — ոչ վաղ քան 1240ՊիզաՏոսկանաԻտալիա), միջնադարյան Եվրոպայի առաջին խոշոր մաթեմատիկոս։ Ավելի շատ հայտնի է Ֆիբոնաչի (Fibonacci) անունով։ Այս անվան ծագման պատմության շուրջ կան տարբեր վարկածներ։ Ըստ առաջինի, նրա հայրը՝ Գիլերմոն հայտնի էր Բոնաչի («անձնվեր») անունով, իսկ ինքը՝ Լեոնարդոն կոչվեց filius Bonacci (բառացիորեն թարգմանած «անձնվերի որդի»)։ Իսկ ըստ մյուս վարկածի Fibonacci-ն ծագում է Figlio Buono Nato Ci արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «ծնողին արժանի զավակ»։

Ֆիբոնաչիի արձանը Պիզայում

Ֆիբոնաչիի հայրը առևտրական հարցերով հաճախ էր լինում Ալժիրում, և Լեոնարդոն այնտեղ մաթեմատիկա էր ուսումնասիրում արաբ ուսուցիչների մոտ։ Ավելի ուշ նա եղավ Եգիպտոսում, Սիրիայում, Սիցիլիայում։ Լեոնարդոն ուսումնասիրում էր իսլամական երկրների մաթեմատիկոսների աշխատանքները։ Նա նաև ծանոթացել էր անտիկ դարաշրջանի և հնդիկ մաթեմատիկոսների ձեռքբերումներին։ Ձեռք բերված գիտելիքների հիման վրա Ֆիբոնաչին գրեց մի շարք գիտական աշխատություններ, որոնք շատ մեծ ձեռքբերումներ էին համարվում միջնադարյան Եվրոպայի գիտության մեջ։ XIX դարում Պիզայում գիտնականի պատվին տեղադրվեց արձան։

Ֆիբոնաչիի թվեր

Գիտնականի պատվին անվանվել է թվային շարք, որում ամեն հաջորդ թիվ հավասար է նախորդ երկուսի գումարին։ Այս թվային հաջորդականությունը կրում է Ֆիբոնաչիի թվեր անվանումը։

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987, 1597, 2584, 4181, 6765, 10946, 17711, 28657, 46368, 75025, 121393, 196418, 317811, 514229, 832040, …

Այս շարքը հայտնի էր դեռ հին Հնդկաստանում, Ֆիբոնաչիից շատ առաջ։ Այս անվանումը շարքը ստացել է ի շնորհիվ Ֆիբոնաչիի կատարած ուսումնասիրությունների այդ թվերի շուրջ «Հաշվիչի գիրք» աշխատությունում։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s